Հունաստանը ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ռազմավարական տեսանկյունից փրկվելու թուրքական գերությունից

azatum

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործում իր դերակատարությունն է ունեցել նաև Աթենքը: Դենդիասի խոսքով՝ նախորդ տարի ԱՄՆ-Հունաստան Պաշտպանական համագործակցության պայմանագրում կատարված փոփոխությունների շնորհիվ Վաշինգտոնի համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում համապատասխան ենթակառուցվածքներ են ապահովվել:

Խոսքը վերաբերում է հունական Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի ծավալների ընդլայնմանը և Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան կողմին տրամադրված մի շարք արտոնություններին: 

«Հունաստանը ԱՄՆ-ին ռազմավարական տեսանկյունից թուրքական գերությունից փրկվելու հնարավորություն է տվել»,- ասել է Դենդիասը: Ըստ նրա՝ պատժամիջոցներից հետո ամերիկա-թուրքական հարաբերություններն արդեն այլ կլինեն, և հավասարակշռությունները կփոխվեն:

«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ու տնտեսության վրա այդ որոշման ազդեցությունը ժամանակի ընթացքում կդրսևորվի»,- եզրափակել է Հունաստանի արտգործնախարարը: 

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…