Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված Ձեր գնահատականները օրեցօր նմանվում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին. Մարիա Կարապետյան

Mar
 Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների հարգարժան պաշտպան, պարոն

Arman Tatoyan, Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված Ձեր գնահատականները օրեցօր նմանվում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին։
Հավատացնում եմ Ձեզ, որ եթե վերջին շրջանի որոշ հանրահավաքներում և հարցազրույցներում հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Դուք տաք թիրախային գնահատականներ, դրանից Ձեր անաչառությունը կասկածի տակ չի դրվի։ Ընդ որում, հատուկ ընդգծում եմ, որ խոսքը բնավ հանրային իշխանության մարմինների իրավունքների պաշտպանության մասին չէ, այլ օրինակ հանրային իշխանության մարմնի ներկայացուցչի՝ պատգամավորի կողմից հանրության մի մասին «ժեխ» անվանելուն թիրախային գնահատական տալու մասին է կամ՝ հստակ արձանագրելու, թե ով ում է հարկադրել հանրահավաք գնալ կամ չգնալ։
Փոխարենը, Դուք «հավասարակշռում» եք հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Ձեր տված գնահատականները կառավարող ուժի նախկինում թույլ տված սխալների միջոցով կամ, այդպիսի սխալների ակնհայտ բացակայության պարագայում, իբր կառավարող ուժի կողմից ուղղորդված ֆեյքերի գործունեության միջոցով, որոնց մասին արված պնդումները անհրաժեշտ է փաստերով հիմնավորել:
«Կողմերի վարքով խիստ մտահոգվելը» և «կողմերին զսպվածության կոչեր անելը» բացարձակ չեն ծառայում ո՛չ որպես մարդու իրավունքների տեսանկյունից հանրությանը տված ուղենիշներ (թե օրինակ վերջիվերջո ինչը կարելի է ասել հրապարակային և ինչը՝ ոչ), ո՛չ էլ որպես Ձեր անաչառության վկայություններ։
Առաջարկում եմ Ձեզ Ձեր գնահատականներում լինել կոնկրետ, թիրախային և հասցեական։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…