Քարվաճառի (Ջերմաջուրի հարևանությամբ) Աղի լիճը իր հարակից տարածքով 1920-ականներին Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս էր կազմում. Գևորգ Նազարյան

aghi lich
 Քարվաճառի (Ջերմաջուրի հարևանությամբ) Աղի լիճը իր հարակից տարածքով 1920-ականներին Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս էր կազմում: Սակայն 1930-ականներին Խորհրդային Ադրբեջանի «նախկին» մուսավաթական ղեկավար Միր Ջաֆար Բաղիրովը Աղի լիճը իր հարակից տարածքով ստիպողաբար ներառեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:
Արդյունքում նախապես շուրջ 31 հազար քռ. կմ. տարածք ունեցող Խորհրդային Հայաստանը արդեն 1991 թ. ուներ 30 հազար քռ. կմ. ավելի քիչ տարածք: Այդպիսով, Խորհրդային Հայաստանի ավելի քան հազար քռ. կմ. տարածք կցվել էր Խորհրդային Ադրբեջանին: Ճիշտ եք, եւ ոչ միայն դա։ Աղավնո֊Գորիս֊Կապան֊Շիկահող հատվածում Սյունիքի արեւելյան սահմանները սկզբնապես այնքան կտրատված չէին, Արծվաշենն անկլավ չէր, այլ ՀԽՍՀ բուն տարածքի մաս, նաեւ Տավուշում (Սոֆուլու, Բարխուդարլի, եւլն) եւ Արարատում (Քյարքի) “ադրբեջանական” անկլավներ չկային, Նախիջեւանի հյուսիսային` Շարուրի հատվածն էլ մերն էր:
Առհասարակ, ինչպես հայտնի է, դեռ 1920 թ. ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգան ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա ամրագրեց Սյունիքին հարևան Նախիջևանը, Արցախը և Գարդմանը Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս:
Գևորգ Նազարյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…