Լավրովն ու Չավուշօղլուն Սոչիում կքննարկեն ԼՂ-ին վերաբերող հարցեր

kqnnarken

Դեկտեմբերի 29-ին Սոչիում տեղի է ունենալու ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ժամանակ գործընկերները քննարկելու են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման ընթացիկ հարցերը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում։

Զախարովան նշել է, որ ռուս գործընկերոջ հրավերով Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնելու է Սոչի՝ մասնակցելու ռազմավարական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի VIII հանդիպմանը, որի շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկը նվազագույնի հասցնելու և կողմերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա:

ՌԴ ԱԳ ներկայացուցչի խոսքով, ուշադրության կենտրոնում լինելու է նաև ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության հարցը:

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…