Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը հունվարին կսկսի գործել. NTV

hunvaric

 Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։

Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։ Նշվում է, որ առաջիկայում թուրք զինծառայողների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 60-ի։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սարքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։

Նշվում է, որ բացի կենտրոնում գործունությունից, Թուրքիայի ԶՈւ֊ն նաև աջակցելու է Ադրբեջանին՝ «մարդասիրական օգնության» և ականզերծման աշխատանքների տեսքով։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…