Թուրքիան հնարավոր է ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի 3 քաղաքներում

3 razmabaza

Թուրքիան հնարավոր է ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի Գանջա (Գանձակ), Լենքորան և Գաբալա քաղաքներում։ Այս մասին հաղորդում է Անկարայում Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի (RUSEN) թվիթերյան միկրոբլոգի էջը։ 

Նշենք, որ աղբյուրը չի հաստատում տեղեկությունը, սակայն ընդգծում է, որ պնդում կա, որ Թուրքիան ռազմաբազաներ կբացի Ադրբեջանի վերոհիշյալ շրջաններում։

Թուրք օգտատերերը այդ գրառման տակ մեծ ոգևորություն են ցուցաբերել, որոշներն էլ մտահոգություն են հայտնել, թե ինչու այդ ռազմաբազաներից որևէ մեկը չի տեղեկայվելու Ղարաբաղում։

Մի օգտատեր էլ գրել է, որ Հայաստանի, Իրանի և Դաղստանի հետ սահմանային հատվածներում այդ ռազմաբազաների հիմնումը կարևոր է Ադրբեջանի անվտանգության համար։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…