Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը. նրան պաշտոնա՞նկ կանեն

cecel en ijevani rvo petin

NEWS.am–ի տեղեկություններով օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։ Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։  Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ–ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։

NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ հիշյալ դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ չունեն, իսկ Պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունը։ Ի դեպ, Մեսրոպ Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ. հավանաբար սա է պատճառը, որ գնդապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չի եղել։

Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Բաղդասարյանն ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Դրան նախորդել էր վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը` զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային փոփոխությունների հետ կապված որոշումներ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…