«Դարի ձյան տեղումներ» Մադրիդում. Իսպանիայի մայրաքաղաքի կյանքը կանգ է առել

teghumner

 Իսպանիայի պետական ​​օդերեւութաբանական գործակալությունն այսօր նախազգուշացում է հայտարարել երկրի շատ նահանգներում, որոշներում եղանակային վտանգի մակարդակը կարմիր է հայտարարվել:
Վերջին տարիների ամենաուժեղ ձյունը, որը սկսել էր տեղալ Մադրիդում նախօրեին եւ մինչ այժմ չի դադարում, գրեթե ամբողջովին կաթվածահար է արել Իսպանիայի մայրաքաղաքի կյանքը: Մադրիդը պատվել է «Ֆիլոմենա» փոթորկի բերած առատ ձյան տեղումներով: Տեղական լրատվամիջոցներն այն արդեն անվանել են «դարի ձյան տեղումներ»: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մադրիդի օդանավակայանը կաթվածահար է եղել: Այսօր Իսպանիայի Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 300 թռիչք: Մադրիդում ձյան ծածկույթի բարձրությունն արդեն անցնում է 20-30 սմ-ից:

Առատ տեղումների պատճառով որոշ ուղղություններով խափանվել է երկաթուղային երթևեկությունը, Մադրիդում չեն երթևեկում ավտոբուսները և ավտոմեքենաները։ Իսպանիայի մայրաքաղաքում ձյան տեղումների պատճառով տարերային վտանգի մակարդակը 2007 թվականից ի վեր առաջին անգամ հասել է առավելագույն մակարդակին։

Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունում հայտարարել են, որ 21-րդ դարի սկզբից ի վեր ձյան տեղումներն ամենամեծն են լինելու տարածաշրջանի համար

 

 

armlur.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…