Դաժան ու ողբերգական դեպք Էջմիածնում․ բնակարանում առաջացած հրդեհի հետևանքով ամուսինը մահացել է, կնոջը տեղափոխել են հիվանդանոց․

ayrvel en

Այսօր, հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատը կանչով մեկնել է Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի 22 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած և վիրավոր քաղաքացիների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 02։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակ է բռնկվել նշված տան ննջասենյակում, ինչի հետևանքով 86-ամյա Գեորգի Մամիկոնյանը մահճակալում պառկած մահացել է, իսկ նույն տան բնակիչ 84-ամյա Սվետլանա Խաչատրյանը «ծխից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ, նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ի․ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածը ամուսիններ են։ Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…