Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը

Garbachov

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ գտնելու լուծում՝ «առանց հաղթողների և պարտվածների»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին… Շատ բարդ հարց է, հին, արմատներով դեպի անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին` գտնելու լուծումը»,- նշել է Գորբաչովը, որը ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին, երբ սկսվել է Ղարաբաղյան հակամարտությունը:

Խորհրդային նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է չկանգնել դրա վրա, չթողնել խնդիրը չլուծված ևս մեկ տասնամյակ:

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա աջակցել, բայց հիմնական դերակատարումը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել իրականացնել բանակցություններ այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լուծումը պետք է համապատասխանի երկու կողմերի հետաքրքրություններին, առանց հաղթողների և պարտվածների»,- ասել է Միխայիլ Գորբաչովը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…