Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե

hravirvel en

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե:

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում համապատասխան զորամասերի պաշտոնատար անձանց կողմից պատերազմի ժամանակ իշխանության անգործություն կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն էին հրավիրվել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…