Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է

Tmranyut

 Ոստիկանության  Գավառի բաժնի ծառայողները hունվարի 8-ին թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Ժամը 17.30-ի սահմաններում անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին ներկայացրին Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված էր և այրվածքի հետքերով պլաստմասե տարա։

Ավելի ուշ պարզվեց՝ անչափահասներից մեկին կանեփանման զանգվածն իրացրել էր Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի 22-ամյա մի բնակիչ։

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին։

Ժամեր անց նա իրենց տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրեց կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…