Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը

Genetikakan

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը: Հետազոտության համար համապատասխան միջոցներ ներդնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:

«Թե ինչ ժամկետներում միջոցները կներդրվեն, կդժվարանամ ասել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են: Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ ավելի շուտ այդ հետազոտությունը երկրում ներդնելու համար: Այդ համապատասխան միջոցները հնարավորություն կտան մեր երկրի ներսում ինքներս հետազոտություն կատարելու: Միևնույն ժամանակ ասեմ, որ մենք ունենք հնարավորություն ցանկացած դեպքում նմուշ փոխանցել ԱՀԿ-ի կողմից ճանաչված  լաբորատորիաներ մեր երկրի համար հետազոտություն անելու նպատակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Նունե Բակունցը:

Կորոնավիրուսի նոր շտամերի հետ կապված դեռ չկա որևէ տվյալ այն մասին, թե արդյոք վարակվածներն ավելի ծանր են տանում կամ մահացությունը բարձր է: Թեպետ, նշվում է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի արագ է տարածվում՝ մոտ 70 տոկոսով: Մասնագետն ընդգծեց, որ նոր շտամի դեպքում նույնպես պայքարի միջոցները նույնն են՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերն ախտահանել, ջերմաչափվել:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…