Հայազգի ինժեներն ու իր թիմը ֆանտաստիկ և հեղափոխական հաջողությունների շեմին են

vareliq
Հայազգի ինժեներն ու իր թիմը ֆանտաստիկ և հեղափոխական հաջողությունների շեմին են 🇦🇲🔥
Ամերիկյան bluShift Aerospace մասնավոր կազմակերպությունը հունվարի 31-ին օդ բարձրացրեց բիովառելիքով աշխատող՝ աշխարհում առաջին հրթիռը 🚀
Այս կազմակերպության մեխանիկ-ինժեներներից մեկը հայազգի Դավիթ Հայրիկյանն է, ով նաև հանդիսանում է դիզայնով և արտադրությամբ զբաղվող MACABitech ընկերության հիմնադիրը:
Թռիչքը, որի գլխավոր նպատակը հրթիռի շարժիչների ստուգումն էր, անցել է հաջող, ինչի արդյունքում Stardust 1.0 անունով նախատիպին հաջողվել է բարձրանալ 1219 մետր:
Իհարկե, bluShift Aerospace կազմակերպությունն իր առջև ունի դրված ավելի լուրջ, կարելի է ասել՝ հեղափոխական նպատակներ 🚀
Մասնավորապես՝ այս թիմի անդամները մտադրված են մինչև 2025 թվականը անասնագոմերից ստացվող վառելիքով Երկրի ուղեծիր բարձրացնել մինչև 30 կգ քաշով արբանյակներ 🛰
Sturdust 1.0-ի ստեղծման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 800.000 դոլլար, որի մի մասը ֆինանսավորել է NASA-ն ))
Դե ինչ, սպասենք Դավիթի և իր թիմի հետագա հաջողություններին և հույս ունենանք, որ ապագայում նա հնարավորություն կստանա իր գիտելիքները ծառայեցնելու մեր երկրին 🇦🇲🚀

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…