Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել

Pavlik

 Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ կապված Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու, հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ի պաշտպանություն Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…