Կոնդի վերակառուցման գործընթացը լինելու է թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության վրա. Ավինյան

Kond

 Փետրվարի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Տևական ընդմիջումից հետո համակարգող աշխատանքային խմբի շրջանակում այսօր քննարկելու ենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը:

Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Այս թաղամասը Երևանի կոլորիտի բաղկացուցիչ մասն է, որի վերակենդանացումն ու նորացումը շղթայական ազդեցություն կունենա նաև տեղական տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ոլորտի վրա: Այստեղ պիտի համատեղենք քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

Շաբաթներ առաջ հանրային քննարկմանն էինք ներկայացրել մրցույթի անցկացման նախագծի փաթեթը: Այսօր արդեն պիտի քննարկենք ստացված կարծիքներն ու առաջարկները: Կարևոր է հասկանալ, թե մրցույթի անցկացման համար ո՛ր պայմաններն են ամենակարևորը, և ինչպիսի միջոցառումներով ենք այն դարձնում հանրության համար մաքսիմալ մատչելի: Պետք է քննարկենք նաև գործընթացի փուլերը, քաղաքաշինական միջավայրի և պատմամշակութային հաստատված ու նորահայտ հուշարձանների պահպանման հարցերը:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, ինչպես նախկինում քննարկել և պայմանավորվել ենք: Լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները: Ավելին՝ գործընթացը լինելու է առավելագույնս թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության սկզբունքի վրա: Պիտի հնարավորինս լայն քննարկումներ ունենանք և վերակառուցման ծրագրում փորձենք ընդգրկել բոլոր պրակտիկ առաջարկները»:

Համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են մրցույթի նախագծի փաթեթին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես՝ ամփոփվել են ստացված առաջարկներն ու կարծիքները, դիտարկվել դրանց իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել մրցույթի ժյուրիի կազմին, Կոնդ թաղամասի ներքին չափագրման աշխատանքների ընթացքին, թաղամասում պատմամշակութային հուշարձանների ցանկի և կազմակերպված շրջայցի արդյունքներին:

Նիստի ավարտին նախանշվել են հետագա քայլերը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…