ԱՄՆ-ն արձագանքել է S-400-ների վերաբերյալ Թուրքիայի ՊՆ-ի առաջարկին

Kretei model

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ S-400-ների գործարքը անընդունելի է իրենց համար։ 

Մի քանի օր առաջ Աքարը նշել էր, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ: Այդ պարագայում Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը S-400-ների հարցում  չի փոխվել՝ իրենք շարունակում են այդ գործարքը անընդունելի համարել։ Նա հավելել է, որ այդ մասին ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն  ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ։ 

«Համատեղ առաջնահերությունների հարցում  փնտրում ենք համագործակցության եզրեր, իսկ տարաձայնությունների հարցում երկխոսում ենք, ինչպես դա հատուկ է դաշնակիցներին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ 

Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ: 

 

 

ermenihaber.am

 

 

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…