Հաստատվել է սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի ցանկը

Sahmanamerdz

Կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի նոր ցանկը:

E-gov.am-ում հրապարակված ՀՀ կառավարության 2014 թ դեկտեմբերի 18-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2021թ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը հաստատելու մասին որոշումից:

Այսպիսով, ըստ ցանկի՝ սոցիալական աջակցություն ստացող համայնքների թիվը 23  է, բնակավայրերինը՝ 77՝ նախկին 16 համայնքի և 38 բնակավայրի համեմատ:

Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր, որ ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայրով:

Սահմանամերձ համայնքների բնակիչների համար սահմանված են մի շարք արտոնություններ: Պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցում է սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե է վճարվում ևս Հայաստանի Հանրապետության կառավարության անունից: Սահմանված են այլ արտոնություններ ևս:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…