2019 թ․ տպված ՀԴՄ կտրոնների թիվն աճել է 40 տոկոսով․ ՊԵԿ պաշտոնյա

HDM sarq

2019 թվականին Հայաստանի շուկայում աշխատողների թվի էական աճ է գրանցվել։ 2019-ի դեկտեմբերի տվյալներով հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են 629 հազար, որը ապրիլի համեմատ 88 հազարով ավելի է:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Ըստ ՊԵԿ պաշտոնյայի՝ աճի գրանցվել է մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, մեծածախ առևտրի, սննդամթերքի  արտադրության և ծառայությունների ոլորտում:

«2018 թ․ ընթացքում տպվել է 326 մլն հատ ՀԴՄ կտրոն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 457 մլն հատ: Համապատասխանաբար 20 տոկոսով շրջանառության աճ է տեղի ունեցել: Հաշիվ ապրանքագրերի դեպքում աճը կազմել է 25 տոկոս՝ 20 մլն հատից դարձել է 25 մլն»,- ասել է նա։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…