Ավստրալիայի խորհրդարանին ներկայացվել է Արցախը ճանաչելու խնդրագիր

xorhrdarany

 Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին և փոխանցվել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդրական մարմինների օրինակին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Կայքում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…