Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել

agn

Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով 15-րդ միջազգային հանդիպման արդյունքներով Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Ըստ հայտարարության՝ կողմերը շարունակում են կարևորել Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցը, հավելելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։         

Նրանք դատապարտել են Սիրիայի տարածքում շարունակվող իսրայելական բանակի ռազմական հարձակումները:

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին դեմ պայքարի հարցում։

Մոսկվան, Անկարան եւ Թեհրանը դատապարտել են Սիրիայի  նավթի վաճառքից ստացված եկամտի ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը, դեմ  արտահայտվելով օտարերկրյա միջամտությանը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին եւ դրսից դրա ավարտի վերջնաժամկետի պարտադրմանը:

Աստանյան ձևաչափով հաջորդ միջազգային հանդիպումը Սիրիայի հարցով տեղի կունենա Նուր-Սուլթանում՝ 2021 թվականի կեսերին:

Sputnik

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…