Ավտովթար Երևանում․ Toyota Land Cruiser Prado-ն կողաշրջվել է

shur e ekel

Մարտի 4-ի՝ ժամը 13։20-ի սահմանում, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 5/10 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 36-ամյա Մերի Հ-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 36 OC 721 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 35 CM 160 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RD 916 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով Prado-ն կողաշրջվել է, տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Prado-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով դրանից հետո հեռացել է դեպքի վայրից։

Ոստիկանությունը պարզում է Nissan-ի, Opel-ի, ինչպես նաև վթարային իրավիճակ ստեղծած և դեպքի վայրից հեռացած վարորդի ինքնությունն ու նրա վարած ավտոմեքենայի մակնիշը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…