Պենտագոնից հայտարարել են, թե Ռուսաստանը «փորձում է քայքայել ամբողջ աշխարհի անվտանգությունն ու կայունությունը». RAZM INFO

Qayqayum

«Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ԱՄՆ-ի և դաշնակից ՆԱՏՕ երկրների անվտանգության համար, այդ պատճառով էլ ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպմանը կքննարկվի Մոսկվային հակազդելու քաղաքականությունը»։ Հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ։

Այսպիսի հայտարարություն են արել ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որոնց աննունները չի նշվում, փոխանցում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, թե Ռուսաստանը «փորձում է քայքայել ամբողջ աշխարհի անվտանգությունն ու կայունությունը»։ Ամերիկյան կողմը դա տեսնում է նաև ռուս-չինական համագործակցության մեջ, որն, ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, հաշվարկի վրա հիմնված փոխգործակցություն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո մի շարք հայտարարություններ են հնչել ԱՄՆ ռազմավարության վերանայման մասին։ Օրինակ՝ փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Պենտագոնում նոր աշխատանքային խումբ է ստեղծվել, որը մշակելու է Հնդկա֊Խաղաղօվկիանոսյան շրջանում Չինաստանին դիմակայելու շուրջ ԱՄՆ նոր ռազմավարությունը։

Մինչ այդ էլ հայտարարվել էր, որ Պենտագոնը, Բայդենի հրամանով, գլոբալ վերանայելու է աշխարհում ԱՄՆ զինված ուժերի բաշխումը, դրանց ռեսուրսները, ռազմավարությունն ու առաքելությունները։ Վերանայման ընթացքում ԱՄՆ-ն խորհրդակցելու է իր բոլոր մեծ և փոքր դաշնակիցների ու գործընկերների հետ։

 

razm.info

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…