Կառավարության որոշմամբ 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը

954 mln
Կառավարության որոշմամբ 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
✅ 99 մլն դրամ կտրամադրվի անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի պարտավորությունների մի մասի կատարմանը,
✅ 32.5 մլն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին ուղղված Կորոնավիրուսի 25-րդ աջակցության միջոցառման ապահովմանը,
✅ 165 մլն դրամ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման գծով 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը:
✅ 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը,
✅ 543 միլիոն դրամն էլ կծախսվի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման շրջանակում՝ դեկտեմբերի, հունվարի, փետրվարի խնամքի և սննդի ծախսերի փակման նպատակով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…