Թուրքիան F-35-երի ծրագիր վերադառնալու համար կարող է երկարաձգել ամերիկյան լոբբիստական ընկերության հետ պայամանագիրը

f 35

Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter»  իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:

Թեմային սյունակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր հայացքներով «Sözcü» թերթի թղթակից Չիղդեմ Թոքերը:

Լրագրողի համոզմամբ՝ Թուրքիան  F-35 կործանիչների ծրագրում մնալու համար հնարավոր է երկարացնի  «Arnold & Porter»  ընկերության հետ կնքած պայմանագիրը:

Թոքերը նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե արդյոք ամերիկյան լոբբիստական ընկերության հետ կնքված պայմանագիրը կազդի, որ Թուրքիան վերադառնա այդ ծրագիր:

«Մինչդեռ ինչպես հիշյալ լոբբիստական ընկերությունն է հայտնում, ներկայումս բավականին շատ խճճված առևտրային և աշխարհաքաղաքական գործոններ կան: Իդեպ մի կարևոր մանրամաս. պայմանագիրը հնարավորություն  է ընձեռում երկրորդ անգամ ևս 6 ամսով երկարաձգել ժամկետը»,-գրել է նա:

Նրա կարծիքով՝ եթե մինչև 2021թ. հուլիսի վերջ Թուրքիան չներգրավվի F-35-ների ծրագրում, ապա այդ ընկերության հետ կնքված պայմանագիրը հնարավոր է թարմացվի, իսկ ծախսերը կրկին կվերանայվեն: 

Հիշեցնենք, որ թուրքական կողմից 750 000 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կազմում գտնվող Defence Industry Technologies ընկերությունը (SSTEK): 

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու որոշումը «միակողմանի և  անիրավական» է և հավելել, որ իր երկիրը ցանկացած քայլ կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հարցում:

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։

Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։

 

 

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…