Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան․ «Իրավունք»

Orhasakan iravichak

«Իրավունք» թերթը գրում է․ «Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է, և պետք չէ դրանում այլ տողատակեր փնտրել»: «Իրա­վունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԳՇ-ի հայտնի հայտա­րարությանը, նման գնահա­տական ներկայացրեց ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Գեներալի խոսքով․

— Ոչ ոքի համար գաղտ­նիք չէ, որ մեր երկրում մի խնդիր չի, երկու խնդիր չի. խնդիրները բազմազան են, բազմաբնույթ, և դրանք օր առաջ լուծելու անհրաժեշտությունը օրհասական է: Այդ պրոբլեմները պետք է հաղթահարվեն երկխոսու­թյան միջոցով, մեր երկիրը առանց այն էլ ծանր վիճա­կում է, և ցանկացած ցնցում թշնամու համար հաղթանակ է, սթափվել է պետք:

— Սակայն իշխանական թևը և անձամբ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակում են՝ որպես քաղաքական:

— Չի կարելի դա հա­մարել քաղաքական կամ քաղաքականու­թյանը խառնվել: Ես կարծում եմ, որ ցանկացած մար­մին կարող է հայտարարու­թյուն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պա­տասխանատվություն հայ­տարարության համար: Քաղաքականությանը խառնվե­լու որևէ բան չեմ տեսնում: Ընդհակառակը, ԳՇ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ պետության գործերը լավ չեն: Դա է ասում, որ ընդհանուր իրա­վիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանք­ների»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…