180 կոնգրեսական դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ Թուրքիային սանձելու հորդորով

Congres

 «Նախագահ Էրդողանն ու իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իրենց իշխանության գրեթե 20 տարիներն օգտագործեցին թուլացնելու իրավական համակարգը, ճնշելու ազատ խոսքն ու ազատ մամուլը՝ անարդարացիորեն դատելով քաղաքական ընդդիմախոսներին և փոքրամասնություններին։ 2016 թվականից ավելի քան 80 հազար քաղաքացիներ են դատվել, փակվել են 1500 հասարակական կառույցներ»,- այդ մասին նշված է Միացյալ Նահանգների 180 կոնգրեսականների ստորագրած նամակում:

 Այն  նախօրեին ուղարկվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։  Կոնգրեսականներն ամերիկյան արտաքին գերատեսչությանը կոչ են արել առաջնահերթ համարել Թուրքիայում ամերիկյան դեսպանատան ազգությամբ թուրք ձերբակալված երեք աշխատակիցների գործը: Օրենսդիրները շեշտել են, որ նրանց առաջադրվել են անհիմն մեղադրանքներ։

 Կոնգրեսականները նաև հիշեցրել են, որ Թուրքիան 2017 թ. իր գործելաոճը բերել է նաև Միացյալ Նահանգներ, երբ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցին նրա թիկնազորը մայրաքաղաքի Շերիդան հրապարակում հարձակվել էր խաղաղ ցուցարարների վրա։ Կոնգրեսական նախաձեռնության հեղինակներն են օրենսդիրներ Սեթ Մոլթոնը և Էնթոնի Գոնսալեսը։

Հեղինակ`Հայկարամ Նահապետյան
1lurer.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…