Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի. Sputnik Արմենիա

Korona test

 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ պատերազմի օրերին դեպի Մոսկվա նախատեսած իր այցը, որի ժամանակ պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտունի հետ հանդիպեր, հայաստանյան գործող իշխանությունները հատուկ են վիժեցրել։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Քոչարյանին քննչական մարմինը վերադարձրել է անձնագիրը, քանի որ նա պիտի գնար Ռուսաստան` պատերազմի օրերին օգնության տրամադրման հարցերը քննարկելու համար։ Սակայն դրան հաջորդեց հայտարարությունը, որ Քոչարյանի` Մոսկվա այցը չեղարկվել է, քանի որ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել։ 

«Ըստ էության, շատ մութ պատմություն էր իմ թեստի պատասխանին առնչվող դեպքը։ Ես մի օր կպատմեմ այդ մասին, բայց միայն իշխանափոխությունից հետո։ Ես չեմ ուզում վատ դրության մեջ դնել մարդկանց, որոնք ինձ մանրամասներ են հայտնել այդ մասին։ Սակայն հարցն այն է, որ կորոնավիրուսի թեստից հետո ես հակամարմինների թեստ հանձնեցի, որի պատասխանը բացասական էր»,–պատմեց Քոչարյանը։ 

Հաշվի առնելով այդ հանգամանքը` Քոչարյանը հիմնավոր կասկածներ ունի, որ իրականում իրեն ուղղակի թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան։ 
Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ շփումներ չի ունեցել, սակայն նա հնարավորություն ունեցել է իրավիճակի վերաբերյալ իր նկատառումներն ու դիրքորոշումը փոխանցել Ռուսաստանի ղեկավարությանը: 

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…