Անկարայում հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

Hetaqnnutyun

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղադրված գովազդային վահանակի վրա տեղ գտած «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրառման առթիվ։

Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ որոշ փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա տեղ գտած «STOP TRIPLED IN FEMICIDE ERDOGAN’S TURKEY, 5,000 WOMEN +780 BABIES ARE POLITICAL PRISONERS IN TURKEY» բովանդակությամբ հայտարարությունները ֆինանսավորվել են Թուրքիայի «անձայնների» կողմից, իսկ դրանց կազմակերպման վերաբերյալ տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Այդ հրապարկումները ընդունելով որպես հաղորդում հանցագործության մասին՝ գովազդները հրապարակած և կազմակերպած անձանց դեմ հետաքննություն է սկսվել»։

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…