Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Vazgen Sargsyan

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում:

1979 թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը:

1979-1983 թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:

1983-1986 թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղարը:

1986-1989 թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ:

1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1992-1993 թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995 թթ. ՀՀ պետնախարար:

26.07.1995-25.05.1999 կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

1999 թ. հունիսի 11-ից ՀՀ վարչապետ:

1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում դարձել է ահաբեկչության զոհ: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արցախի հերոս է (1998): Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոս է (27.12.1999, հետմահու): Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման գործում: Մեծ է դերը նաև Հայոց պետականության կերտման գործում: Ժողովուրդը Վազգեն Սարգսյանին տվել է «Սպարապետ» պատվանունը: 2000 թ. նրա անունով ՀՀ-ում և ԼՂՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, զորամասեր:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…