Երեկ կործանված թուրքական ուղղաթիռում մահացածների թվում էին 1 գեներալ֊լեյտենանտ, 1 գնդապետ, 3 կապիտան

General

Մարտի 4-ին Թուրքիայի Բիթլիս նահանգում Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի Cougar տիպի ուղղաթիռի կործանումից մահացել է 11 զինծառայող, վիրավորվել՝ 2-ը։ Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է մահացածների անունները, որոնց թվում է նաև Թուրքիայի 3-րդ բանակի 8-րդ կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը։

Մահացածներն են՝

  • հետախուզության գնդապետ Շենթուրք Այդընյեր (Şentürk Aydıner)
  • Տեխսպասարկող կապիտան Սալիհ Սարըօղլու (Salih Sarıoğlu)
  • Տեխսպասարկող ավագ ենթասպա Մեհմեթ Դեմիր (Mehmet Demir)
  • ՑՈւ օդաչու կապիտան Գյոքհան Ույսալ (Gökhan Uysal)
  • ՑՈւ օդաչու կապիտան Թայֆուն Քուրեշ (Tayfun Kureş)
  • Կապի կրտսեր ենթասպա Օմեր Ումուլու (Ömer Umulu)
  • Հրետանավոր սերժանտ Նազմի Յըլմազ (Nazmi Yılmaz)
  • Տեխնիկ սերժանտ Շյուքրյու Քարադիրեք (Şükrü Karadirek)
  • Հետևակի սերժանտ Հաքան Գյուլ (Hakan Gül)
  • Հետևակի սերժանտ Թոլգա Դեմիրջի (Tolga Demirci)

Հիշեցնենք, որ թուրքական ուղղաթիռը թռիչք էր կատարել Բինգյոլից ու շարժվել դեպի Թաթվան, կործանվել էր Չեքմեջե գյուղում։ Նախնական տվյալներով` ուղղաթիռը վթարվել է եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով։

razm.info

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…