ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտաքսելու մասին

HYD

 Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն հայտարարել է, թե Արևմտյան Ամերիկայում տագնապային իրավիճակներ առաջացնելու և մի շարք հանցանքների համար կուսակցության շարքերից արտաքսել է կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբենճյանին։ «Նրանք այլևս մաս չեն կազմում Դաշնակցության և չեն ներկայացնում կուսակցության որևէ մարմին»,- գրված է Դաշնակցության հաղորդագրությունում:

«Երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտոններ զբաղեցրած խումբը, հիմնականում փառասիրությամբ տարված, իրենց համախոհներով և որոշ այլ մոլորյալներով, ՀՅԴ կազմակերպչական կանոնների թյուր և կամայական մեկնաբանություններով խախտել են իրենց դաշնակցականի երդումը՝ միշտ հավատարիմ մնալ Դաշնակցության ծրագրին, կանոնագրին և որոշումներին։ Այս խումբն ունեցել է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերի՝ ապօրինաբար ժողով է գումարել, ընտրել մարմին, որը հանդես է գալիս «Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե» անունով, բացի այդ՝ զավթել է կուսակցության անշարժ և շարժական գույքը, դրամական հաշիվները, իր վերահսկողության տակ է պահել «Ասպարեզ» պաշտոնաթերթը»,- նշված է հաղորդագրությունում:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…