Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել են Mercedes, Lada, 07 մակնիշի վթարված ավտոմեքենաներ ու ատրճանակ. կա 1 զոհ, 4 վիրավոր.

zoh

Մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ-փրկարարները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Գավառի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև, հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վարդան Լազարյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի, և Գավառի քննչական բաժնի պետ Աքսել Մանուկյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ սպանության փորձ: Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին, քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն կատարելիս Lada-ի մեջ հայտնաբերել են ատրճանակ, որը քննիչը ընթերակնների ներկայությամբ առգրավեց: Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար է, թե սպանության փորձ՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…