Դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի վերաբերյալ հրապարակումները

Usumnasirum e

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Մարիան Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը երեկ, Կառավարության որոշմամբ, դադարեցվել է:

Մամուլում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի համար, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել էինք ճշտել՝ ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչին առնչվող քրեական գործ կա՞, թե՞ ոչ: «Նման տվյալներ Դատախազությունը չունի, և նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկություններ, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին»,-պատասխանել էին դատախազությունից:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով նրա պաշտոնավարման դադարեցումը, նշել էր, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցչի: Որոշման մասին ՄԱԿ-ի մշտական համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…