Տղամարդկանց և կանանց սպանությունների թիվը Թուրքիայում

Spanutyunner

 Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Նշենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: 

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Հյուլյա Աթչը Ներգիսը թուրքական հեռուստածրագրերից մեկի եթերում անդրադարձել է կանանց դեմ հանցագործությունների թեմային:  

Ներգիսը կանանց նկատմամբ բռնությունների և հանցագործությունների թեման քաղաքական օրակարգից դուրս մղելու և այն հակակշռելու համար խոսել է տղամարդկանց սպանությունների և հանցագործությունների թեմայից: 

Համեմատելով Թուրքիայում գրանցված կանանց դեմ բռնությունների թիվը այլ երկրներում գրանցված դեպքերի թվի հետ, նա նշել է, որ իր երկրում այդ ցուցանիշն ավելի ցածր է:  

Հաղորդավարի՝ «2020թ. 300 կին է սպանվել» դիտարկմանն ի պատասխան, Ներգիսը պնդել է, որ դա մեդիայի ստեղծած թյուրըմբռնումն է: 

«Բայց տեսե՛ք, սպանված տղամարդկանց թիվը 12 անգամ ավել է այդ (կանանց սպանությունների-խմբ.) թվից: Մենք միայն կանանց թիվն ենք հայտնում»:

Նա մեղադրել է մեդիային սխալ ընկալում առաջացնելու համար և հավելել. «Կարծես թե Թուրքիայում չափազանց շատ կին է սպանվում»:

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…