Թուրքիայի նախկին վարչապետը քննադատել է Էրդողանի արտաքին քաղաքականությունը

naxkin varchapet
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացնում է երկիրը Եվրոպայից` փոխելով երկրի քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր  «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն՝  հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում։«Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից», — նշել է Դավութօղլուն:

Վերջինս, քննադատելով Թուրքիայում գործող նախագահական համակարգը, նշել է, որ այն բացասաբար է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա՝ շեշտելով, որ անձնական շփումները գերադասվել են երկարաժամկետ ռազմավարություններից:«Եթե Էրդողանի հարաբերությունները Պուտինի հետ լավ են, ապա Ռուսաստանի հետ նույնպես լավ են: Նույն իրավիճակն էր նաև Թրամփի դեպքում»,-նշել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը 2014 թվականից մինչև 2016թ-ը։ 2019 թվականին դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և հիմնել ընդդիմադիր «Ապագա» կուսակցությանը։

 

ermenihaber.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…