Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշին

Namakanish

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրած նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։

Քարտեզում Թուրքիայի արևելյան նահանգներից շատերն ընդգրկված են Քուրդիստանի կազմում։

Արտաքին գործերի նախարարությունն այս քայլը բնութագրել է որպես շատ կոպիտ սխալ։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հռոմի Ֆրանցիսկոս պապի Իրաք կատարած այցի առթիվ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից, ի նշանավորումն պապի այցելության թողարկվելիք նամականիշների մեջ մեր երկրի որոշ նահանգներն ընդգրկող քարտեզ է պատկերված։ Իրաքյան Քուրդիստանի համապատասխան պետական մարմիններից ակնկալում ենք այս կոպիտ սխալի ուղղում և անմիջապես խնդրի պարզաբանում»։  

Հիշեցնենք, որ Մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:

Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են:  Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…