Գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն՝ Բեյրութ

Geri

 Ադրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը հասել է Լիբանան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լիբանանահայ Հակոբ Հավատյանը եւ լուսանկար է հրապարակել:
«Ազրպէյճանի Կողմէ գերեվարուած
լիբանանահայ Մարալ Նաճարեան հասաւ Լիբանան:
Ազրպէյճանական բանակին կողմէ գերեվարուած լիբանանահայ Մարալ Նաճարեան՝ Միջազգային կարմիր խաչին եւ Լիբանանի արտաքին գործոց նախարարութեան հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին հետապնդումներուն եւ հետեւողական աշխատանքին շնորհիւ ազատ արձակուեցաւ եւ արդէն իսկ կը գտնուի Լիբանան։
Երկար ատենէ ի վեր Ազրպէյճանի մէջ գտնուող Մարալ Նաճարեան, որ արցախեան վերջին պատերազմէն օրեր ետք գերի ինկած էր, արդէն իսկ կը գտնուի Լիբանանի իր բնակարանը, ուր շրջապատուած է ՀՅԴ-ի շրջանի պատասխանատու ընկերներուն կողմէ»։
Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ գերեվարված Մարալ Նաջարյանն արդեն Լիբանանում է:

 

Related Posts

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…

Հայտնաբերվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ

Հայտնաբերվել և նկարագրվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ՝ Բորիսյակի ուրականը, որը բնակվել է Ռուսաստանում մոտավորապես 5-6 միլիոն տարի առաջ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բորիսյակի անվան պալեոնտոլոգիական…