«Հրազդան» բժշկական կենտրոնի աշխատակցի ու վիրաբուժական բաժանմունքի վարիչի միջև տեղի է ունեցել ծեծկռտուք.

Ceckrtuk

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ոստիկանության Հրազդանի բաժնում օպատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 7-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող «Հռիփսիմե» հանդիսությունների սրահում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել բժիշկների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում նշված սրահի 2-րդ հարկի նախասրահում վիճաբանություն է տեղի ունեցել Հրազդանի բնակիչ՝ 41-ամյա Աղասի Բարսեղյանի և Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Վասիլյանի միջև, որի ժամանակ Ա. Բարսեղյանը գոտկատեղից հանել է ատրճանակը , սակայն վիճաբանության մասնակիցները կարողացել են նրա ձեռքից խլել այն։

 Վիճաբանության ժամանակ Ա. Բարսեղյանը քաշքշել, ապա մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ռ. Վասիլյանի մարմնի տարբեր մասերին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին, Հրազդանի ոստիկանները Ա. Բարսեղյանին հայտնաբերել են իր տանը, որտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, այնուհետև նա իր բնակարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բարսեղյանն աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում՝ տեխիկական սպասարկման բաժնի պետ, իսկ Ռ. Վասիլյանը՝ նույն ԲԿ-ում՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…