Բոստոնի քաղաքապետը ներողություն է խնդրել հայերից՝ ադրբեջանական կեղծիքին սատարող նախորդ հայտարարության համար

Boston

 Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը ներողություն է խնդրել հայերից` ավելի վաղ Խոջալուի դեպքերի առնչությամբ ադրբեջանական կեղծիքին սատարող հայտարարություն անելու համար։ Նա նաև պաշտոնապես չեղարկել է իր հռչակագիրը։ «Ցավոք, հռչակագիրն ընդունվել էր՝ առանց ընթացակարգին բնորոշ ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցավոտ էր շատերի համար։ Եվ ես վճռեցի չեղարկել այն»,- հայտարարել է Ուոլշը։ Քաղաքապետը նաև դրվատանքի խոսքեր է ասել հայերի մասին՝ շեշտելով մեր հայրենակիցների մեծ ներդրումը Բոստոնի զարգացման գործում: Նա շեշտել է Հայկական ժառանգության պուրակի մասին, որը համայնքը հիմնել է քաղաքի սրտում։ Ուոլշը նաև հիշել է, որ 2015 թ. մասնակցել էր Հայոց ցեղասպանության հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին և ընդգծել, որ մեծ կարևորություն է տալիս հայ համայնքի և Հայաստանի հետ հարաբերություններին։
Հեղինակ`Հայկարամ Նահապետյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…