Իմ աչքերը բաց էր, բայց Վիգենի աչքերը փակել էին, մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են. Մարալ Նաջարյան

Araj Heto

 Այսօր Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյան, ով արդեն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ, զրույց է ունեցել «Շանթ» ՀԸ-ի հետ: Նա ներկայացրել է մանրամասներ գերի ընկելու մասին:

«Շուշի հասանք, մեր շուրջը զինվորներ եկան, հարցրին, թե որտեղից ենք, պատասխանեցինք՝ Երևանից ենք գալիս, Վիգենի իրերը Շուշիի հյուրանոցում են, պետք է վերցնենք, ասացին՝ անձնագիրը տվեք, վերցրին, հեռախոսները, դրամապատակը, մեքենայի բանալին վերցրին, մեզ իջեցրին, ասացին՝ այստեղ սպասեք, եթե տեսնենք, որ խնդիր չունեք մեզ հետ, հետ կուղարկենք Երևան:

Երբ հեռախոսը միացրին, Վիգենի կամավոր ժամանակվա նկարը տեսան, ասացին, որ մեզ չենք կարող թողնել, տեռորիստ ենք: Վիգենին ծեծեցին, հետո մեզ «Ջիպ» նստեցրին ու Ադրբեջան տարան: «Ջիպի» մեջ բալոններով գազեր կային, դռներն ու պատուհանները փակեցին: Իմ աչքերը բաց էր, բայց Վիգենի աչքերը փակել էին, մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են»,- պատմեց նա:

Նա նշեց, որ շատ էր վախեցել այդ ժամանակ, հույս չուներ, որ ողջ կմնա: «Բայց նորից Աստծուն աղոթում էի, ասում ՝ Աստված ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ, ես քեզ եմ վստահում: Ինձ բացարձակ չեն ծեծել: Նորմալ էին վարվում հետս,  չէի ասի՝ շատ լավ, բայց նորմալ»:

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…