Ալիևը սադրիչ ու անթույլատրելի հայտարարություններ է հնչեցնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ. Հայրապետյան

antuylatreli

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված է եղել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը:

«Հարցի զեկուցողը իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանն է, որը մանրամասն զեկույց է պատրաստում թեմայի վերաբերյալ և ներկայացնում էր նախնական որոշ դիտարկումներ: Հարցի քննարկման ժամանակ իմ խոսքում ասել եմ.

«Հարգելի գործընկերներ,
Նախևառաջ շնորհակալ եմ զեկուցողին արդեն կատարած աշխատանքի համար և հույս եմ հայտնում, որ զեկույցը կլինի հնարավորինս օբյեկտիվ և կարտացոլի ստեղծված իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ ԵԽ անդամ երկիրը՝ Ադրբեջանը, մեկ այլ անդամ երկրի՝ Թուրքիայի ակնհայտ օժանդակությամբ ագրեսիա է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Թեև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է հրադադարի եռակողմ հայտարարություն, բայց Ադրբեջանը շարունակում է չկատարել ստանձնած պարտավորությունները:
Մինչ օրս բազմաթիվ հայ ռազմագերիներ պատանդ են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և սա անթույլատրելի է: Միևնույն ժամանակ, զեկուցողը իրավացիորեն նշեց, որ հումանիտար խնդիրները դժվար հաղթահարելի են, քանի դեռ չկա խնդրի քաղաքական լուծում: Այո, Ադրբեջանը գնաց ագրեսիայի ճանապարհով, որը քաղաքական լուծում չէ, ցավում եմ, որ ադրբեջանցի գործընկերները, հատկապես կին գործընկերները նման հպարտությամբ են խոսում ագրեսիայի ակտի մասին, որն այդքան ցավ ու կորուստ է պատճառել բոլոր կողմերին:
Ցանկանում եմ նաև բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել ատելության խոսքն ու սպառնալիքի լեզուն:
Ադրբեջանի նախագահ Ալիևը սադրիչ ու անթույլատրելի հայտարարություններ է հնչեցնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ: Սա անթույլատրելի է և պետք է միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք ստանա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…