ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի հետ կապված հարցերում անհանգստություն է հայտնել

NATO

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հանձնաժողվի նիստի ժամանակ խոսել է նաև դաշինքի անդամ Թուրքիայի հարուցած խնդիրների մասին: 

Ստոլտենբերգը անհանգստություն է հայտնել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա լարվածության, Անկարայի կողմից գնված ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի և Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ: 

Անդրադառնալով հույն-թուրքական լարվածությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բնական է համարել, որ դաշինքի անդամ 30 երկրներից որոշների միջև կարող են լինել տարաձայնություններ՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն դրանք քննարկելու համար կարևոր հարթակ է հանդիսանում: 

Ստոլտենբերգը շեշտել է, որ Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով դաշինքի շրջանակներում հիմնվել վեճերը լուծելուն միտավծ մեխանիզմներ, բացի այդ՝ Աթենքն ու Անկարան նույնպես բանակցություններ են սկսել:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story