Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին

Handipum

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին:

Զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Միխայիլ Զուրաբովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետին ներկայացրել ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են սոցիալական, առողջապահական համատեղ նախաձեռնությունների հնարավորություններին վերաբերող հարցեր:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…