Երեք ընկերով ենք այստեղ, շրջապատված ենք հարյուրավոր ոստիկաններով․ ակցիա Փաշինյանի՝ ԿԳՄՍՆ այցի առիթով (տեսանյութ)

Cuyc

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԿԳՄՍ նախարարություն խոչընդոտելու նպատակով ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են նախարարության հարակից տարածքում, ուժեղացված հսկողություն է իրականացնում նաև ոստիկանությունը։

ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ուզում են քաղաքացիներին ցույց տալ ՀՀ-ում ոստիկանապետության պատկերը․

«Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակից 500 մետր այն կողմ գտնվող նախարարություն կարող է գնալ միայն հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ։ Հետպատերազմյան Հայաստանում հազարավոր զոհերի, հարյուրավոր գերիների, 10 հազարավոր հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում ավտոբուսներ են վարձվում Նիկոլ Փաշինյանին հսկելու, ոստիկաններին հավելավճարներ են տրվում այստեղ կանգնելու համար, իմացեք՝ ձեր հարկերը ուր են գնում, տեսեք այս պետությունը, տեսեք՝ տարբեր վեհ գաղափարներից, ժողովրդավարությունից խոսող մարդը ոնց է տեղաշարժվում և իմացեք՝ ուզո՞ւմ եք նման ղեկավար ունենալ, թե՞ ոչ»։

Վարդանյանն ասաց՝ երեք ընկերով են եկել ակցիայի, մինչդեռ շրջապատված են հարյուրավոր ոստիկաններով.

«Ակցիան ակցիայի չափն էր, ցույց տալու իշխող ուժի վախի չափը, թե ինչ հոգեվիճակում են իրենք, այս վիճակում գտնվող մարդիկ կարո՞ղ են ադեկվատ որոշումներ կայացնել»։

ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը ևս պնդեց՝ ուզում են ցույց տալ՝ ինչպիսին է այս իշխանության իրական վիճակը․

«Նիկոլ Փաշինյանն այսօր խուսափում է ՀՀ քաղաքացիների հետ հանդիպելուց և Կառավարությունից նախարարություն տեղաշարժվում է հարյուրից ավել ոստիկանների ուղեկցությամբ, նրա իշխանությունը կախված է այս ոստիկաններից։ Նա չունի ժողովրդի աջակցությունը, անգամ իր թիմի աջակցությունը չունի, ուղղակի կառչած է իր աթոռից, նրա իշխանության մնալը օրերի հարց է»։

ՀՅԴ ՀԵՄ անդամը պնդեց՝ միշտ հետապնդելու են այս իշխանությանը․

«Նրանց ամեն օրվա գործունեությունը մեր երկիրն ու պետականությունը տանում է կործանման»։

Ակցիայի պահին ԿԳՄՍ նախարարության շենք այցելեցին Կռավարության անդամները, ապա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։