Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ Վարչական դատարանի որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում. Բադասյան

Badasyan

 ՀՀ նախագահը ներկայացրել է առարկություն ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդության վերաբերյալ, ինչը Կառավարության ղեկավարի կողմից չի ընդունվել, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ կանոնակարգում է, որ այդ ակտն իրավունքի ուժով ուժի մեջ է մտնում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

«Սահմանադրական այդ նորմը որևէ շրջադարձի հնարավորություն թույլ չի տալիս: Գործ ունենք այնպիսի գործընթացի ավարտի հետ, ըստ որի՝ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից, իսկ Վարչական դատարանի որոշումը որևէ հարկադիր կատարում չի ենթադրում, Սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որով իրավիճակը կբերի նախկին իրավիճակի»,- պարզաբանեց նախարարը: 

Բադասյանը հայտնեց, որ Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու հետ կապված գործում է Սահմանադրության նույն նորմը: «Նախագահի կողմից արդեն իսկ հայտարարություն եղել է, որ նա չի ստորագրելու միջնորդությունը, չի դիմելու նաև ՍԴ, ուստի Սահմանադրության դրույթի իրավունքի ուժով վրա է հասնելու Դավթյանի նշանակումը, այս հարցում գործադրի կամքից այլևս ոչինչ կախված չէ»,- ընդգծեց նա:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story