Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

qayl
 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 երկշաբաթյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին զարգացնել և ամրապնդել իրրենց ազգային ինքնությունն ու ավելի լավ ճանաչել հայրենիքը:
Ճամբարային ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 14-ը աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայ 200 պատանիների համար: Յուրաքանչյուր փուլ հագեցած կլինի հետաքրքիր միջոցառումներով, ներառյալ՝ արևելահայերենի և արևմտահայերենի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմական, մշակութային, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ և այլն:
Հայտադիմումները բաց են այն սփյուռքահայ պատանիների համար, ովքեր ՀՀ քաղաքացի չեն (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) և նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին:
Ծրագրին միանալ ցանկացողներն իրենց նախընտրելի փուլին մասնակցելու համար պետք է շտապեն ավելի վաղ լրացնել հայտադիմումը: Հայաստանում 14-օրյա կացության բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ներառյալ՝ ճամբարը, սենյակը, սնունդը, այցելությունները և այլն: Մասնակիցներն իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել  յուրաքանչյուր փուլի մեկնարկից մինչև մեկ շաբաթ առաջ:
Եթե ցանկանում եք դիմել «Քայլ դեպի տուն» ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմում: Ցանկացած հարցի պարագայում ազատ եղեք կապ հաստատել qayldepitun@gov.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 10 515-517 հեռախոսահամարով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…