Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

Chempionner

Հայաստանի շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը և շախմատիստուհի Աննա Մ. Սարգսյանը հաղթող դարձան շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից անցկացված կայծակնային շախմատի աշխարհի ուսանողական առցանց առաջնությունում:

Տղաների մրցաշարում մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, հնդիկ գրոսմայստեր Ինիյանի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայկ Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Մրցաշարին մասնակցած մեր մյուս շախմատիստը՝ Հովհաննես Գաբուզյանը, 3,5 միավորով 8 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Աղջիկների մրցաշարում Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և վստահ գրավեց առաջին տեղը՝ մեկ բալով առաջ անցնելով 2-րդ տեղը զբաղեցրած Օլգա Բադելկայի

 

a1plus.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…