Վերաքննիչ բողոք է ներկայացվելու․ Ռուստամ Բադասյանը՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտի մասին

kdimi

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, քննության առնելով Ռուստամ Բադասյանն ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը, որոշում է կայացրել հայցը մերժել, և հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Բադասյանի խոսքով՝ դատավարությունն ընթացել է մի շարք դատավարական նորմերի խախտմամբ, ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել է։ «Հետևաբար նման վճիռը անակնկալ չէր: Սահմանված ժամկետում կներկայացվի վերաքննիչ բողոք»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…