Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից. Էրդողանը ստորագրել է որոշումը

Stambulyan konvencia

 «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ մարտի 20-ի գիշերը թուրքական «Resmi gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած որոշումը, որով Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից:

«Թուրքիայի Հանրապետության անունից 11.05.2011-ին ստորագրվել է և 10.02.2012-ին նախարարների խորհրդի կողմից հաստատվել է համար 2012/2816 որոշումը՝ կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի Եվրոպական խորհրդի կոնվենցիան: Թուրքիայի կողմից  դրան անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է համաձայն նախագահի թիվ 9 հրամանի 3-րդ  հոդվածի»,-նշվում է որոշման հիմնավորման մեջ:

Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ և ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…